Մոսկվայի Դմիտրովյան մայրուղին մաքրող հավաքարարներից մեկն, այսօր` մարտի 26-ին, սարսափելի բան է գտել: Նրա գտած ճամպրուկում եղել է կնոջ դիակ` առանց գլխի եւ ոտքերի, իսկ ձեռքրեը կապված են եղել հետեւում:

Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները եւ քննիչները: Վերջիններս փորձում են պարզել սպանվածի ինքնությունը, ինչպես նաեւ հանցագործության հանգամանքներն ու կասկածյալների շրջանակը: Տեղի ունեցածի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Pravda.ru-ն: