ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը դիմում է գրել թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` իրեն որպես թեկնածու չգրանցելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները:

Հիշեցնենք, որ թիվ 17 ընտարատարածքում բացի Հենրիկ Աբրահամյանից առաջադրվել են նաեւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՅԴ-ից` Մանվել Հայրապետյանը, ՀԱԿ-ից Գագիկ Ներսիսյանը, եւ ՀՀԿ-ից `Կարինե Պողոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար  Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդի որոշմամբ Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում առաջադրել է դպրոցի տնօրեն, մանկավարժ Կարինե Պողոսյանի թեկնածությունը եւ պաշտպանելու է նրա թեկնածությունը: Մեկնաբանելով ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի ինքնաառաջադրման փաստը` Էդուարդ Շարմազանովը նշել էր. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ինքնաառաջադրվելու, բայց կուսակցությունը պաշտպանում է այն թեկնածուներին, ում ինքն է առաջադրում»: Ի դեպ,  Կարինե Պողոսյանը Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ աղջիկն է:

Նշենք, որ ԸԸՀ-ները թեկնածուների գրանցումը պետք է ավարտեն մինչեւ ապրիլի 1-ը: