Գլենդելի հայկական Սբ. Մարիամ եկեղեցու տասնյակ հավատացյալներ հավաքվել են` բողոք հայտնելով, որ հոգեւորականներից մեկն ստիպված է լքել երկիրը` մուտքի արտոնագարի ժամկետի ավարտի պատճառով:
Ինչպես պնդում են բողոքողները, եկեղեցին ոչ մի ջանք չի գործադրել Պարթեւ Գուլումյանի մուտքի արտոնագրի ժամկետի երկարաձգման առնչությամբ:
Գուլումյանը Գլենդելում աշխատել է վերջին վեց տարվա ընթացքում, որից հետո նրան ուղարկել են Վենեսուելա: Բողոքի մասնակիցները պնդում են, որ եկեղեցու ներկայացուցիչները չէին ցանկանում այդ պաշտոնում տեսնել Գուլումյանին:
Իր հերթին Հայ առաքելական եկեղեցու արեւմտյան թեմը հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ նրանք ստիպված են ենթարկվել ԱՄՆ օրենսդրությանը, ըստ որի հայր Պարթեւը պետք է առնվազն որոշ ժամանակով լքի ԱՄՆ-ն: