Լոռիի մարզում, մարտի 26-ին, ժամը  23.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Ստեփանավանի Թելմանի փողոցում բախվել է պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը, որը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: