Թուրքիան Դամասկոսում իր դեսպանատունը մարտի 22-ին փակելուց հետո Սիրիայից հանել է նաեւ դեսպանին եւ դեսպանատան արխիվը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայում Թուրքիայի դեսպանը գաղտնի մեկնել է Լիբանան, որտեղ նրան դիմավորել են Թուրքիայից ժամանած անվտանգության աշխատակիցներ եւ նավով տեղափոխել Թուրքիա։ Սիրիայում Թուրքիայի դեսպանատան արխիվը եւս տեղափոխվել է Թուրքիա։

Սիրիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին սպասարկելու է Հալեպում գտնվող Թուրքիայի հյուպատոսությունը։