Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ովքեր Սեուլում են գտնվում միջուկային անվտանգության մասին գագաթաժողովի շրջանակում, այսօր հանդիպում են անցկացրել:

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

Մեդվեդեւն ու Էրդողանը լրագրողների ներկայությամբ ձեռքսեղմում են կատարել, սակայն հանդիպման շարունակությունը առանց մամուլի է տեղի ունեցել, հաղորդում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: