Թուրքիայում դադարեցվել է Ադոլֆ Հիտլերի կողմից գովազդվող Bioman շամպունի հոլովակի ցուցադրությունը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ հիշյալ գովազդը եթեր մտցրած M.A.R.K.A. գործակալության նախագահ Հուլուսի Դերիջին հայտնել է, թե հաշվի առնելով հրեական համայնքի եւ տարբեր հասարակական կառույցների դժգոհությունը գովազդի նկատմամբ՝ իրենք որոշել են մարտի 27-ից դադարեցնել հեռուստաընկերություններով ցուցադրվող Bioman շամպունի գովազդը։

Նշենք, որ գովազդում Հիտլերը փրփրած բղավում է. «Եթե կանացի հագուստ չես հագնում, կանացի շամպուն էլ մի օգտագործի։ Արդեն տղամարդու 100 տոկոսանոց  Bioman շամպունը կա»։