Մարտի 27-ին Նալչիկում  հատուկ գործողության ընթացքում, ըստ նախնական տվյալների, ոչնչացվել է մի քանի տարի դաշնային հետախուզման մեջ գտնվող տեղական հանցախմբի ղեկավար Ալիմ Զանքիշիեւը: 

Հատուկ նշանակության ջոկատը շրջափակել էր մասնավոր  սեփականությունը.  ոստիկաններն  տեղեկություն են  ունեցել այն մասին, որ տանը կարող է գտնվել տեղի գրոհայինների առաջնորդ 30-ամյա Ալիմ Զանքիշիեւը: Ուժայինները տնից տարհանել են բնակիչներին եւ գրոհայինին առաջարկել են վայր դնել զենքերը եւ հանձնվել: Միաժամանակ քաղաքային թաղամասում  հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել:

Գրոհայինի հետ բանակցությունները շարունակվել են մի քանի ժամ, որին մասնակցել է նաեւ Զինքիշիեւի մահմեդական կինը, որին ուժայինները ձերբակալել էին հատուկ գործողության ընթացքում  մարտի կեսին` Միր ավանում: Սակայն Ամիրը հրաժարվել է հանձնվել, կրակ է բացել եւ մի քանի ռումբ է նետել բակ: Պայթյունների արդյունքում սեփականության տարածքում հրդեհ է բռնկվել, որը բավականին արագ մարել են հրշեջները:

Այնուհետեւ տունը վերցրել են գրոհով: Տան ներսում գտել են լուրջ այրվածքներ ստացած գրոհայիններից մեկի` ենթադրվում է Զանքիշիեւի մարմինը: Ոչնչացված ավազակի ինքնությունը հստակ պարզելու համար, մասնագետները գենետիկ փորձաքննություն պետք է անցկացնեն, հաղորդում է «Կոմերսանտը»:

Եթե հաստատվի, որ տանը ոչնչացվել է հենց Կաբարդինո-բալկարիայի ընդհատակյա ավազակախմբի ղեկավարը, դա կարելի է համարել մեծ հաջողություն տեղի ուժայինների համար:

Զանքիշիեւը, ով գրոհայինների շրջանում հայտնի է նաեւ Ուբայդա մահմեդական անունով, Կաբարդինո-բալկարիայի ընդհատակյա ավազակախմբի ղեկավար է նշանակվել «Իմարաթա Կավկազ» անվանումով ավազակախմբի ղեկավար Դոկու Ումարովի կողմից, երբ 2011-ին ոչնչացվեց գրրոհայինների նախկին ղեկավար Ասքեր Ջափուեւը: