Մոսկվայում հետաքննում են կնոջ դաժան սպանությունը, որի մարմինը մասնատել են եւ ցրել տարբեր վայրերում: Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան հավաքարարը ճամպրուկ է գտել, որում եղել է կնոջ մարմինն առանց գլխի եւ ոտքերի:

Մարտի 26-ի երեկոյան նման բան են գտել նաեւ Մերձմոսկվայի Բալաշիխայում: Այնտեղ բաց տարածքում, գետի ափին պայուսակ են գտել, որտեղ եղել են կնոջ գլուխ ու ազդրերը, հաղորդում էՄերձմոսկվայի քննչական վարչության պաշտոնական կայքը:

Քննիչները ենթադրում են, որ դրանք այն նույն կնոջ գլուխն ու ազդրերն են, ում մարմինը գտել են ճանպրուկում, բայց դա պետք է հաստատի դատաբժշկական փորձաքննությունը:

Մահացածի ինքնությունը դեռ պարզված չէ: Տեսքից նա մոտ 30 տարեկան է, հաղորդում է «Ինտերֆաքսը»: