Երեւանի միջազգային  «Զվարթնոց»  օդանավակայանում բնակություն է հաստատել աֆրիկացի ապօրինի ներգաղթյալների խումբը:

Նրանք արդեն մեկ շաբաթից ավելի է բնակվում են օդանավակայանում եւ պնդում են, որ Հայաստանը Մոլդովա թռիչքի համար տարանցիկ կետ պետք է դառնար:

Ինչպես տեղեկացրեց NEWS.am-ի թղթակիցը, 11 տղամարդիկ Երեւան են ժամանել Դուբայից եկող չվերթով: Նրանք բոլորը աֆրիկական Կոտ դ'Իվուարի Հանրապետությունից են եւ պնդում են, որ Մոլդովա են մեկնում ֆուտբոլային ընտրական հանդիպմանը մասնակցելու: Դրա արդյունքների համաձայն աֆրիկացիները իբրեւ թե պետք է ընդգրկվեն մոլդովական ֆուտբոլային ինչ-որ ակումբում: Երեւան ժամանելու առաջին օրերին աֆրիկացիները պնդում էին, որ տոմսի փող ունեն: Խոսում էին առասպելական` 2 մլն դոլարի մասին: Բայց արդյունքում նրանց մոտ ոչ փող, ոչ էլ Մոլդովայի տարանցիկ չվերթի տոմսեր չեն հայտնաբերվել: 

Ներգաղթյալներն անգամ սնվելու միջոցներ չեն ունեցել: Երեւանի օդանավակայանի աշխատակիցների կողմից արված հարցաքննությունների ընթացքում պարզվել է, որ միեւնույն քաղաքացիները Սանկտ Պետերբուրգի օդանավակայանից փորձել են թռչել  եվրոպական որեւէ երկիր:

Հայտնի չէ, թե որքան դեռ «բոմժություն» կանեն աֆրիկացիները: Սակայն Հայաստանում չեն ցանկանում նրանց արտաքսել պետության հաշվին: Օդանավակայանի աշխատակիցները նշում են, որ աֆրիկացիներն անգլերեն չգիտեն, իսկ ֆրանսերենի թարգմանիչ իրենց «դեռ չեն տրամադրել»: Օդանավակայանում հրաժարվել են որեւէ մեկնաբանությունից, առաջարկելով դիմել պետական կառույցներ:

Օդանավակայանի անձնակազմի պնդմամբ` սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանը փորձում են օգտագործել եվրոպական երկրներ ապօրինի մուտք գործելու նպատակով: