«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մարտի 27-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 390 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.22 %-ով կամ 0.45 կետով: Երկրորդ օրն անընդմեջ դոլարի փոխարժեքը բավական արագ բարձրանում է: Առեւտրային նստաշրջանի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 390.25 դրամ: Նստաշրջանի վերջում բանկերը խուսափել են դոլարի վաճառքից:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 3.71 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ դեպքերում հասել է 389.5 դրամի, վաճառքն իրականացվում է հիմնականում 391 դրամով կամ ավելի բարձր: