Ֆրանսիայում գտնվող Պիկ դե Բյուգարաշ լեռը «Ահեղ դատաստանի» մոտենալուն զուգահեռ վերածվում է յուրօրինակ «Նոյան տապանի»:

Նշենք, որ աշխարհի վերջը սպասում են այս տարվա դեկտեմբերի 21-ին (21.12.12), քանի որ հենց այդ օրն է ավարտվում մայաների օրացույցը:

Այստեղ ժամանող, նյու-էյջ շարժման հետեւորդները, կամ ինչպես նրանց անվանում են տեղացիները, «Էզոթերիկները» հավատում են, որ այլմոլորակայինները Պիկ դե Բյուգարաշի վրա իրենց են սպասում եւ կփրկեն:

Ենթադրվում է, որ դեկտեմբերի 21-ին լեգենդներով պարուրված լեռ կժամանեն 100 հազար մարդիկ, հմուտ ձեռներեցներն արդեն այսօր գումար են վաստակում: Օրինակ, հարեւան գյուղը գինի է արտադրում այդ կապակցությամբ: