Շոկոլադի պարբերաբար կիրառումը սննդակարգում դրական է անդրադառնում նյութափոխանակության եւ մարդու օրգանիզմի վրա, եւ օգնում է նիհարել: Նման եզրահանգման է հանգել Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Բիաթրիս Գոլոմբը: Նա փորձ է անցկացրել հազար մարդու շրջանում:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով Discovery News-ը, շոկոլադի չափավոր քանակությունը պարունակում է միացության այնպիսի քանակություն, որն ազդում է նյութափոխանակության վրա, բարձրացնում բջիջների էներգետիկ արդյունավետության մակարդակը եւ նվազեցնում կալորիաները: Հավանաբար, գաղտնիքը կակաո-բոբերի բաղադրության մեջ է:

Որոշ տեղեկություններով, կակաոն օգնում է ուժեղացնել եւ ավելացնել բջիջներում միտոխոնդրիաների թիվը: Բացի այդ, դա նվազեցնում է բջիջային սթրեսի հավանականությունը: Գիտնականների կարծիքով, լավագույն տարբերակը 5 գրամ սեւ շոկոլադի կիրառումը է, որը պարունակում է 60-70 տոկոս կակաո: