Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը ամբողջ աշխարհից հետ է կանչում 5 եւ 6 սերիայի շուրջ 1,3 մլն մեքենա:

Ինչպես հաղորդում է AutoNews.ru-ն, պատճառը մարտկոցների լարերի մեջ առկա անսարքությունն է: Հետկանչի ենթակա մեքենաները արտադրվել են 2003-2010 թվականներին: Պարզվել է, որ այդ մեքենաներում ժամանակի հետ թուլանում է մարտկոցի վրայի ամրացումները, որի հետեւանքով մալուխը տաքանում է եւ այրվում:

Դա կարող է կանգեցնել անսարքությունների մեքենայի էլեկտրոնիկայում, որի հետեւանքով մեքենան հնարավոր չէ գործի գցել:

Տեղեկություններ չկան, թե քանի մարդ է տուժել այդ անսարքությունից:

BMW-ում նշում են, որ այդ խնդրի կարգավորումը պահանջում է առավելագույնը կես ժամ: