Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակիչ 19-ամյա Մ.Գ.-ն երազում տեսել է, թե կինն իրեն դավաճանել է իրենց թաղամասի բնակիչներից մեկի հետ, որի պատճառով վիճաբանել եւ դանակահարել է կնոջը՝ 18-ամյա Ֆ.Գ.-ին։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Մ.Գ.-ն աշխատանքից հետո տուն է վերադարձել եւ երազի հետ կապված սկսել վիճաբանել կնոջ հետ։ Վիճաբանության ընթացքում նյարդայնացած ամուսինը 15 տեղից դանակահարել է կնոջն ու փախել տնից։

Օգնության կանչեր լսած հարեւանները ներս են մտել եւ արյան մեջ գտել երիտասարդ կնոջն ու արագ շտապօգնություն եւ ոստիկանություն կանչել։

Բժիշկները նշել են, որ երիտասարդ կնոջ վիճակը ծանր է։