Արաբերեն կարդալը շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում, քան անգլերեն կամ նույնիսկ եբրայերեն: Նման եզրահանգման են եկել Հայֆ համալսարանի լեզվաբանները` այն հետազոտությունների արդյունքների հիման վրա, որոնք կատարվել են գրավոր տեքստի ընկալման համար նախատեսված ուղեղի շրջանում:

Ինչպես հաղորդում է «Արգումենտի.ռու»-ն, նման տեղեկություններ են ստացվել երկու հատվածից բաղկացած փորձի ընթացքում:

Առաջին փուլում կամավորները պետք է որոշեին, թե էկրանին ցուցադրված բառերն ունեն իմաստ, իսկ երկրորդ փուլում բառերը ներկայացվում էին միաժամանակ էկրանի երկու կողմերում` աջ ու ձախ: Խմբի մեջ մտել էին մարդիկ, ում համար մայրենի են եղել եբրայերենը, անգլերենը կամ արաբերենը: Պարզվել է, որ երկրորդ մասը դժվարություններ է առաջացրել միայն արաբերեն կարդացողների մոտ, քանի որ նրանց ընթերցման համար անհրաժեշտ են երկու կիսագնդերը, գրում է CNews-ը:

Ուղեղի աջ կիսագունդը նախատեսված է տարածական որոշումների համար, իսկ աջը` ձայնային ազդակների ընդուման եւ տեքստային հաղորդագրությունների համար: Արաբերենն ունի այնքան բարդ կառուցվածք, որի վերամշակման համար անհրաժեշտէ երկու կիսագնդի աշխատանքը: