Վերջերս թողարկված Angry Birds Space խաղի նոր տարբերակը երեք օրվա ընթացքում ներբեռնվել է ավելի քան 10 մլն անգամ:

Ինչպես հաղորդում է  «Ռոսիյսկայա գազետան», ներկայումս խաղը հասանելի է առավել պոպուլյար ծրագրային պլատֆորմներ ունեցող սարքավորումներին, ինչպիսիք են  iOS, Android համակարգերով բջջայինները, ինչպես նաեւ «դեսկթոփային»  Mac-ը եւ PC-ը: Մշակողներն իրենց Twitter-ում շնորհակալություն են հայտնել  երկրպագուներին եւ առաջարկել հետեւել թարմացումներին:

Ֆիննական Rovio Entertainment  ընկերության կողմից մշակված Angry Birds-ն առաջին հայացքից  գլուխկոտրուկ է: Նրանք, ովքեր մեկ անգամ փորձել են խաղալ,  այլեւս չեն դադարում խաղալուց: