«Թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերայի ընտանիքը նրան հայրենի Ալժիրում թաղելու թույլտվություն է ստացել: Սպանվածի հարազատները ավելի վաղ նման խնդրանքով դիմել էին Փարիզում Ալժիրի հյուպատոսություն:

Եթե այսօր`մարտի 28-ին, հյուպատոսությունը պատասխան ստանա այն նահանգից, որտեղ ցանկանում են թաղել Մերային, ապա հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ հենց վաղը` մարտի 29-ին:

Հարազատներն ընտրել են Ալժիրի հյուսիսում գտնվող Մեդեյա նահանգը, որտեղ ծնվել է Մոհամեդի հայրը, որն ընտանիքին լքել է, երբ տղան  6 տարեկան է եղել: Այժմ տղամարդը մտադիր է Ֆրանսիային դատի տալ որդու մահվան համար, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, ահաբեկչի զոհ են դարձել յոթ մարդ, այդ թվում` երեք երեխաներ: 23-ամյա հանցագործն սպանվել է նախորդ շաբաթ` 30 ժամ շարունակված հատուկ գործողությունների արդյունքում: