Թերթը գրում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանին շատ է դուր եկել կուսակցության 7- աստղանի կրծքանշանը, եւ նա վերջապես այն ամրացրել է իր պիջակին: «Երեկ ներկայանալով գյուղատնտեսական համաժողովին` նախարարը, կուրծքն ի ցույց դրած, սպասում էր հարազատ կուսակցապետին:

 Արթուր Բաղդասարյանի հայտնվելուց հետո «Երկիր»-ի թղթակիցը նկատել է, որ, ի տարբերություն Սերգո Կարապետյանի, կուսակցության առաջնորդի կոստյումից բացակայել է ՕԵԿ-ի նորաոճ կրծքանշանը:

Ի դեպ, Սերգո Կարապետյանը, չգիտես ինչու, հրաժարվում էր կրել հարազատ կուսակցության հին կրծքանշանը, մինչդեռ Արթուր Բաղդասարյանը երբեք չէր հրաժարվել ՕԵԿ կրծքանշանից»,- գրում է «Երկիր»-ը: