Մարտի 27-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի եւ ուժեղ բքի հետեւանքով Շիրակի  Թավշուտ գյուղի մոտակայքում արգելափակվել է 2 ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 17:00-ին «Աշոցքի ՃՇՇ» աշխատակիցների ուժերով ավտոմեքենաները (7 ուղեւոր) դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի հատված եւ շարունակել ընթացքը:

Նույն օրը, ժամը 16:20-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետեւանքով Գեղարքունիքի Լեռնահովիտ գյուղի մոտակայքում արգելափակվել է 3 ավտոմեքենա:

Ժամը 17:50-ին «Սելիմի ՃՇՇ»-ի աշխատակիցների ուժերով ավտոմեքենաները (9 ուղեւոր) դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի հատված եւ շարունակել ընթացքը:

Նույն օրը, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով  Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին արգելափակվել է 1 ավտոմեքենա:

Ժամը 21:20-ին «Մեղրի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից ճանապարհը մաքրվել է. ավտոմեքենան շարունակել է ընթացքը:

Նույն օրը, Ժամը 21:29-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Արագածոտնի մարզ Նիգավան գյուղի մոտակայքում արգելափակվել է 6 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել Ապարանի Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ծանր բեռնատար ավտոմեքենան թեքվել է եւ առաջացրել խցանում:

Ժամը 22:38-ին ուղվել եւ ճանապարհի երթեւեկելի մաս է դուրս բերվել բեռնատարը. խցանված ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

Նույն օրը, Ժամը 21:59-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Արագածոտնի Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին արգելափակվել է 5 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել Ապարանի Հրշեջ փրկարարական ջոկատից «Ուրալ» ամենագնաց ավտոմեքնեան:

Ժամը 23:30-ին ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերվել 5 ավտոմեքենա (9 ուղեւոր):