Հայաստանում 41 ընտրատարածքներում ձեւավորվել է 1982 ընտրատեղամաս մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համար: Այդ տեղեկատվությունը զետեղված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանում ձեւավորվել էր 1923 ընտրատեղամաս, եւ այժմ դրանց թիվն աճել է 59-ով:

Երեւանի 13 ընտրատարածքներում ձեւավորվել է 468 տեղամաս, թիվ 1 ընտրատարածքում` 35, 2-ում` 37, 3-ում` 35, 4-ում` 34, 5-ում` 38, 6-ում` 36, 7-ում` 35, 8-ում` 35, 9-ում` 34, 10-ում` 34, 11-ում` 37, 12-ում` 38, 13-ում` 40: Մնացած 28 ընտրատարածքներում ձեւավորվել է 1514 տեղամաս: