Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, մարտի 29-ին տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում փոխհամաձայնության հուշագիր կկնքվի Մարդու իրավունքների պաշտպանի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ։

Միջոցառման ժամանակ ելույթ կունենան Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիման։