Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առայժմ գրանցվել է միջազգային մեկ կազմակերպություն` ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ): ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ կազմակերպությունը հավատարմագրել է 39 դիտորդների:

ԿԸՀ-ում գրանցվել են 12 տեղական կազմակերպություններ` «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» (5 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (3334 դիտորդ), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» (27 դիտորդ), «Բռունցք» (1196 դիտորդ),  «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» (1159 դիտորդ), «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» (1028 դիտորդ), «Երիտասարդ դիվանագետների ակումբ» (1485 դիտորդ), «Իրավակիրթ հասարակություն» (585 դիտորդ), «Հիմնաքար» (884 դիտորդ), «Հաղթանակի զավակներ» (913 դիտորդ), «Շենացնենք մեր գյուղը» (1571 դիտորդ), եւ «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (71 դիտորդ) կազմակերպությունները: