Ավստրիական Միթերլաբիլ փոքր քաղաքի 56-ամյա բնակիչը ավտոմատ սղոցով սղոցել է ոտքը` անաշխատունակ ճանաչվելու նպատակով: 

Նա կոճից մի փոքր վերեւ գտնվող հատվածից կտրել է ոտքը, կտրված վերջույթը  նետել ջեռոցը, իսկ այնուհետեւ «շտապօգնություն» է կանչել:  Բժիշկները նրան գիտակից վիճակում են գտել, սակայն տղամարդը շատ արյուն էր կորցրել: Ոտքի կտրված հատվածը հանել են ջեռոցից եւ իրենց հետ տարել հիվանդանոց, սակայն այն կարելու համար անպետք էր` խոր այրվածքների պատճառով,  հայտնում է  «Օբոզրեվատելը»:

Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները,  գործազուրկը նման ահավոր քայլի է դիմել աշխատանքային տեսչության բժշկական հանձնաժողովին ներկայանալուց մի քանի ժամ առաջ: Հանձնաժողովում պետք է քննարկվեր նրա աշխատունակության հարցը: Այժմ տուժածը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է: