Երեւանում, մարտի 31-ին, ժամը 21:30-ին, «Մեցցո Ակումբում» ելույթ կունենա ծագումով հայ Ֆրանսիացի հանրաճանաչ երգիչ Պատրիկ Ֆիորին:

«Modd Events» ֆրանսիական ընկերությունն ու «Mezzo Production»-ը միավորվելով հաճելի նվեր են մատուցում կանանց:

Պատրիկ Ֆիորին  հայտնի է դարձել «Փարիզի Աստվածամոր Տաճարը» մյուզիքլում իր անզուգական ելույթից հետո, որտեղ նա մարմնավորել է Ֆեբ Դե Շատոպերի դերը: Մյուզիքլից հատկապես սիրվել է  «Բել» երգը, որը նա կատարել է  Դանիել Լավուայի եւ Գարուի հետ:

Երեկոյի սկզբում ելույթ կունենա նաեւ նորահայտ տաղանդավոր երաժիշտ ֆրանսիաբնակ 11 ամյա Րաֆֆին, ով ծնվել է հայկական ընտանիքում: Այն ամենը, ինչ նա նվագում է, սովորել է  առանց ուսուցչի, միայն լսողությամբ:

Ֆրանսիայում Րաֆֆին մասնակցել է բազմաթիվ հեռուստահաղորդումների, ելույթ է ունեցել համերգներով, նախապատրաստվում է շրջագայությունների: Շուտով կթողարկվի նրա Rock N’Roll առաջին ձայնասկավառակը:

«Modd Events» հայ-ֆրանսիական ընկերությունը մասնագիտացած է համերգների կազմակերպման, Թիմ բիլդիգն ծրագրերի, կորպորատիվ, սոցիալական, մշակութային, սպորտային միջոցառումների, սեմինարների եւ համաժողովների իրականացման գործում: