Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակն այս անգամ շատ ավելի ներկայացուցչական է եւ ընդգրկուն: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, առաջիկա օրերին կներկայացվի իրենց նախընտրական ծրագիրը, որտեղ հնարավոր կլինի տեսնել այն նախատեսված իրատեսական գործողություններն ու  նշաձողերը, որոնք ՀՀԿ-ն առաջիկա հինգ տարիներին նախատեսում է իրականացնել` «բնականաբար, հասարակության համապատասխան քվեն ստանալուց հետո»:

Արտակ Զաքարյանը նշեց նաեւ, որ ՀՀԿ-ի նախընտրական թիմն ավելի կոնսուլիդացված, ավելի ամուր գնալու է առաջիկա հինգ տարիներին երկրի եւ հասարակության խնդիրները լուծելու ճանապարհով:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի