Հայաստանում` Արտաշատ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս, այսօր` մարտի 28-ին, ժամը 11.43-ին, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.030 եւ արեւելյան երկայնության 44.550.

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է Արտաշատում, Վերին Դվինում եւ Այգեստանում 3 բալ ուժգնությամբ: