Երեւանում, այսօր` մարտի 28-ին, ժամը 14.00-ին, ահազանգ է ստացվել, որ Ալիխանյան եղբայներ փողոցի 22-րդ շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: