Այցով Հնդկաստանում գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, որ իր կատուն` Դորոֆեյը, կորել է, հաղորդում է mk.ru-ն:

«Դորոֆեին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ կատուն ոչ մի տեղ էլ չի կորել: Շնորհակալ եմ բոլորին անհանգստանալու համար»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեդվեդեւը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սոբոսեդնիկը» հայտնել էր, որ պետության ղեկավարի սիրելի կատուն` Դորոֆեյը փախել է նախագահական նստավայրից եւ ոստիկանությունն այժմ զբաղված է որոնողական աշխատանքներով: