«Եվրոթերմ» ՓԲԸ-ն 6,8 միլիոն դոլար է ներդրել Հայաստանի պտուղ-բանջարեղենի գործարանում, որը զբաղվում է մրգերի եւ բանջարեղենի վերամշակմամբ: Այդ մասին մարտի 28-ին հայտարարել է ընկերության տնօրեն Էդուարդ Ղազարյանը: Միջոցների 25 տոկոսը տրամադրում է սեփական, մյուս ռեսուրսները` երկարաժամկետ վարկերով: Շինարարական աշխատանքները եւ Իտալիայից սարքավորումների տեղափումը նախատեսվում է ավարտին հասցնել մայիսի կեսին:

Գործարանի արտադրողականությունը կկազմի միչեւ 150 տոննա խտանյութ եւ 60 տոննա տոմատի մածուկ օրական:

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն, որը հիմնվել է 1998-ին, մասնագիտանում է մրգահյութերի արտադրության գործում: Ամենից հայտնի են Noyan եւ Fiesta ապրանքանիշները: Ընկերությունը արտահանում է իր արտադրանքի մոտ 60 տոկոսը այդ թվում հյութի խտանյութերի ամբողջ արտադրանքը: 2011-ին ընկերությունը իրականացրել է մոտ 3 միլիարդ դրամի արտադրանք, իսկ 2012-ին այդ ծավալը նախատեսվում է հասցնել 3,9 միլիարդի: