Facebook սոցիալական ցանցում հայտնվել են այն փաստաթղթերի պատճենները, որոնք վերաբերվում են Պուտինի գործունեությանը Արտաքին քաղաքական կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ: Այն էջը, որի վրա տեղադրված են փաստաթղթերը, պատկանում է պետերբուրգցի հանգուցյալ լրագրող Մարիա Սալյեին, ով զբաղեցնում էր Սանկտ-Պետերբուրգի քաղաքային խորհրդի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Տեղեկությունների համաձայն, 1992-ին Սանկտ-Պետերբուրգում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվում է Արտաքին քաղաքական կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Պուտինի գործունեության ուսումնասիրմամբ: Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Պուտինը օգտվել է ծառայողական դիրքից, իր տեղակալի` Ալեքսանդր Ակինինի հետ երկրից դուրս է բերել նավթային արտադրանքներ եւ մետաղներ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է տասնյակ միլիոնավոր դոլարները, հաղորդում է 24SMI.ORG-ը: