Արա Ասլանյանն ընտրվել է Լա Քանյադա Ֆլինթրիջի (Լոս Անջելոսի շրջան, Քալիֆորնիա) Համայնքային կենտրոնի նախագահ: Այս մասին գրում է  «Asbarez»-ը: Ասլանյանը` տեղեկատվական տեխնոլոգիաների «Inverselogic» ընկերության նախագահը, Լա Քանյադայի դպրոցի շրջանավարտ է:

Երբ նրան 2009թ. մարտին առաջարկվել է ընդգրկվել խորհրդի կազմում, որոշումը բնական է եղել: Նա իր երկրորդ ժամկետն է սկսել խորհրդում:

 «Ես մեծացել եմ այս համայնքում, այդ պատճառով ինձ համար շատ կարեւոր էր մասնակցությունը», – ասել է Արա Ասլանյանը: Մի քանի ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատելը Ասլանյանի համար մեծ փորձ է կենտրոնի նախագահի իր պարտականությունները կատարելիս: 

Ասլանյանի նպատակը որպես նախագահ կլինի համայնքային կենտրոնի բարգավաճումը, որպեսզի այն շարունակի մնալ Լա Քանյադայի  բնակչության եւ երիտասարդների ժամանցի վայրը: