Հայաստանի ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 28-ին բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառակերության դեպք:

ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացի Հ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դիմաց նրանից 500 ԱՄՆ դոլար կաշառք գումար ստանալու պահին, ձերբակալվել է Երեւանի Կենտրոն Ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Հովսեփյանը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նախապատրաստվում են նյութեր Ա. Հովսեփյանի նկատմամբ ՀՀ Քր. Օր-ի 311 հոդվածի /կաշառք ստանալ/ հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար: