«Նարեկացի» արվեստի միության կինոսրահում մարտի 29-ին` ժամը 19:00-ին, լեհազգի ռեժիսոր Յուլիուշ Մախուլսկիի «Վա-բանկ» դրամատիկ կատակերգությամբ կմեկնարկի «Լեհական կինոտարի» փառատոնը, որն անց է կացվում Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ: NEWS.am-ին Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից հայտնեցին, որ կինոտարվա ընթացքում կներկայացվեն լեհական կինոյի դասական եւ ժամանակակից 10 ֆիլմ, որոնք բոլորն էլ` Լեհաստանի դեսպանության եւ «Նարեկացի» արվեստի միության համատեղ ջանքերով ցուցադրվելու են հայերեն թարգմանությամբ: Կինոտարվա դիտումները տեղի կունենան յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը եւ անպայմանորեն կուղեկցվեն կինոգետի կամ կինոգործչի կողմից վարվող հաջորդիվ քննարկումներով:

Կինոտարվա մեկնարկային ֆիլմը լեհական կինոյի անվանի աստղ,ZEBRA կինոստուդիայի հիմնադիր ռեժիսոր Յուլիուշ Մախուլսկու դեբյուտային` ռեժիսորին համբավ բերած «Վա-բանկ» դրամատիկ կատակերգությունն է: «Վա-Բանկը» լեհական կինոյի պատմության մեջ արժեւորվել է նաեւ մի շարք հեղինակային միջազգային կինոփառատոների պատվավոր մրցանակներով, ինչպիսիք են Գդանսկի ազգային կինոփառատոնը (Լավագույն դեբյուտ), Մանիլի միջազգային կինոփառատոնը (Հատուկ մրցանակ) եւՎեվեի միջազգային կինոփառատոնը (Գրան-պրի):

Կինոտարվա մեկնարկային ցուցադրության, ինչպեսեւ հաջորդիվ մյուս բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: