ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ  բանագնաց Քոֆի Անանը, հնարավոր է, ապրիլի 2-ին այցելի Իրան` սիրիական ճգնաժամը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Թեհրանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

«Քոֆի Անանը, թերեւս Թեհրան այցելի երկուշաբթի»,- Սալեհիի խոսքերն է մեջբերել AFP-ն:

Նշենք, որ Անանն արդեն խորհրդատվություններ է անցկացրել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Ռուսաստանում լիակատար աջակցություն են հայտնել նրա ջանքերին:

Այսօր առավոտյան ընդունվել է Անանի առաջարկած պլանը, որն ընդունել է նաեւ պաշտոնական Դամասկոսը:

Հարկ է նշել, որ շիական Իրանը ալավիտների (շիիզմի ճյուղերից է) կողմից կառավարվող Սիրիայի եզակի դաշնակիցներից է: