«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մարտի 28-ին արձանագրվել է դոլարի ամենաբարձր փոխարժեքը 2012 թ. ընթացքում: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 390.79 դրամ: Նշենք, որ երեկ դոլարի միջին փոխարժեքը բորսայում 390 դրամ էր:

Ընդհանուր առմամբ վաճառվել է 3.6 մլն դոլար: Նստաշրջանի վերջում դոլարն առաջարկվել է 391 դրամով:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեք են սահմանել առավելագույնը 389.5 դրամը, վաճառքը սկսում է 391 դրամից: Հնարավոր է, վերջին 3 օրերի շեշտակի աճից հետո դոլարը սպառել է աճի հետագա ռեսուրսը, ինչը բանկերին զգուշության է մղում: