Մահացել է ֆրանսիական «ԱՐԱՄ» ասոցիացիայի (հիշողության հետազոտության եւ արխիվացման ասոցիացիա) նախագահ Կարպիս Արթինը: Նա Մարսելում հսկայական աշխատանք է կատարել հայոց պատմության մասին փաստաթղթերի հավաքման, կազմակերպման եւ ներկայացման գործում:

Ինչպես հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն, Կարպիս Արթինը մեծ հայրենասեր էր, Հայկական հարցի ակտիվիստ եւ առանցքային դեմք Ֆրանսիայի հայ համայնքում: