Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում, մարտի 27-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ուղեւորներից մեկը խուլիգանություն է կատարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 53-ամյա Գագիկ Կ-ին:

Պարզվել է, որ նա թռիչքի ընթացքում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, շուրջ 45 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Կատարվում է հետաքննություն: