Anonymous խմբավորման հաքերները մարտի 31-ին մի քանի ժամով ողջ աշխարհում կանջատեն ինտերնետը:

Ակցիան նրանք մտադիր են կազմակերպել` ի նշան բողոքի ցանցահենության դեմ պայքարի ամերիկյան օրինագծի` SOPA-ի, ինչպես նաեւ Ուոլ սթրիթի դեմ, որը ստիպում է աշխարհին սովահար լինել իրենց եսասիրական պահանջների պատճառով:

Բողոքի ակցիան կոչվումէ  #opGlobalBlackout: Տեխնիկապես այն պետք է իրականացվի  համացանցի 13 հիմնական DNS սերվերների վրա միաժամանակյա գորհի միջոցով, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

«Յուրաքանչյուր անգամ URL-ը ներմուծելու դեպքում օգտատերը կհայտնվի սխալ էջում եւ կկարծի, թե ինտենետն աջատված է, ինչը բավարար է: Հիշեք, որ դա բողոք է, եւ մենք խնդիր չենք դնում «սպանել» ինտերնետը, մենք ժամանակավորապես անջատում ենք այն»,-հայտարարել են հաքերները: