Սանկտ Պետերբուրգում 86 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բալետի լեգենդար պարող, պրոֆեսոր եւ մանկավարժ Բորիս Բրեգվաձեն:

Նրա ստեղծագործական կյանքի մեծ մասը կապված է հյուսիսային մայրաքաղաքի հետ: 1947թ-ին նա հանդես է եկել Լենինգրադի Կիրովի թատրոնում: 1961թ-ից նա դասավանդում է Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայում,  որտեղ եւ աշխատել է մինչեւ կյանքի վերջին տարիները: Նրա սաներից շատերը ռուսական բալետի աստղեր են: