ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի մամուլի ծառայությունը հերքել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի տեղեկությունը, ըստ որի ապրիլի 2-ին Անանն այցելել ու է Թեհրան:

Անանի հատուկ ներկայացուցիչ Ահմադ Ֆավզին հայտարարել է, որ Անանը չի նախատեսում մոտ ժամանակներս մեկնել Իրան:

«Նա ավելի ուշ կլինի Ժնեւում եւ մոտ օրերս այնտեղից չի մեկնի: Նա չի պատրաստվում այցելել Իրան ոչ առաջիկա երկուշաբթի, ոչ էլ` առաջիկա շաբաթվա ընթացքում»,-հայտարարել է Ֆավզին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ Սալեհին Թեհրանում Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Քոֆի Անանը ենթադրվում է, որ Իրան կժամանի ապրիլի 2-ին, որպեսզի քննարկի սիրիական խնդիրը: