Ադրբեջանում Տրանսպորտի նախարարության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել իրենց վճարել չցանկացող տաքսիստին:

Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը:

Աղբյուրը հայտնում է, որ օրերս մայրաքաղաք Բաքվում օրերս միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանի Տրանսպորտի նախարարության ստուգողները դաժանորեն ծեծի են ենթարկել տաքսիստներից մեկին: Պատճառն այն է, որ ստուգողները ցանկացել են գումար շորթել տաքսիստից` պահանջելով 100 մանաթ (մոտ 130 դոլար): Տաքսիստը հայտնել է, որ չունի գումար, ինչից հետո ստուգողները բահով ծեծել են տաքսիստին: Տաքսիստին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը ծանր է գնահատվում: