Կաննի 65-րդ կինոփառատոնում կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ժյուրիի կազմում կլինի նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ծրագրի ժյուրին կգլխավորի բելգիացի ռեժիսոր Ժան-Պյեռ Դարդենը: Բացի Խանջյանից, ժյուրիի կազմում են նաեւ բրազիլացի ռեժիսոր Քարիմ Այնուզը, ֆրանսիացի գրող եւ սցենարիստ Էմանուել Կարերը, ինչպես նաեւ հոնկոնգցի կինեմատոգրաֆիստ Յու Լիկ Վայը:

Նշենք, որ միջազգային այս իրադարձությունը տեղի կունենա մայիսի 16-27-ին: Փառատոնի հիմնական ծրագրի ժյուրին կգլխավորի իտալացի ռեժիսոր, դերասան եւ սցենարիստ Նանի Մորետտին: