Իրաքի իշխանությունները մտադիր են Սադամ Հուսեյնի աճյունը վերահուղարկավորել այլ վայրում` վերջ դնելու համար նրա շիրիմին կատարելիք ուխտագնացությանը:

Ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը, տապալված եւ պատժված նախագահի հարազատներին Ներքին գործերի նախարարությունից ծանուցել են  վերահուղարկավորության համար այլ տեղ փնտրել:

Նշենք, որ դեռեւս հունվարի վերջին Ուջեում գտնվող գերեզմանատան մոտ ոստիկանական ստորաբաժանում էր տեղակայվել, որն ուժով արգելում էր մարդկանց այցելել Հուսեյնի շիրիմին: