Լեհաստանի հարավում խոշոր վթարի հետեւանքով զոհվել է 8 մարդ, 10-ն ստացել են վնասվածքներ:  

Պատահարը տեղի է ունեցել Ժիվեց  փոքր քաղաքից ոչ հեռու գտվող մայրուղում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով լեհական փրկարարներին:

Ավտոբուսի` բեռնատարի քարշակին բախվելու հետեւանքով 7 մարդ տեղում մահացել է, եւս մեկը վախճանվել է հիվանդանոցում: 
Հաղորդվում է, որ ավտոբուսում գտնվել են աշխատանքային հերթապահությունից վերադարձող 16 հանքափորներ: