Տորոնտոյում դպրոցական ավտոբուսի մասնկացությամբ վթարում  տուժել են 36 երեխաներ: Պատահարը տեղի է ունեցել երկաթուղային շրջադարձում:

Օնտարիոյի ոստիկանությունում հայտնել են, որ ավտոբուսը, որում գտնվել են 37 մարդ, կանգ է առել երկաթուղային շրջադարձում: Այդ պահին նրան է բախվել նրա հետեւից եկող ավտոբուսը, որում էլ գտնվել են 22 դպրոցական, հաղորդումէ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

15-17 տարեկան  տուժած 16երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում: Եւս 20 դպրոցականներ թեթւ վնասվածքներ են ստացել, նրանց օգնություն են ցույց տվել դեպքի վայր ժամանած բժիշկները: