Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը Կուբայից վերադարձել է հայրենիք, որտեղ ճառագայթային թերապիայի կուրս է անցել չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո: Այդ մասին հաղորդել է վենեսուելական պետական հեռուստաընկերությունը:
Մարտի 28-ի ուշ երեկոյան Չավեսը ժամանել է Միրաֆլորես նախագահական պալատ:

«Ահա կրկին տանն եմ,  թեեւ դրանից առաջ եւս տանն էի` մեր  մեծ հայրենիք Կուբայում», -ասել է նա, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Չավեսը Հավանա  էր մեկնել մի քանի օր առաջ ճառագայթման կուրս անցնելու համար: Փետրվարի վերջին Կուբայում հեռացրել էին Չավեսի չարորակ ուռուցքը: Վիրահատությունից հետո երեք շաբաթ  Չավեսը վերականգնողական կուրս էր անցել  Հավանայում, իսկ այնուհետեւ վերադարձել հայրենիք: