Երեւանում, մարտի 28-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սուրենյանց 11ա շենքի 25-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ

Դեպքի վայր է են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Փրկարարները, բնակարանի դուռը բացելով, ներսում հայտնաբերել են 82-ամյա Ռ. Բեժանիշվիլիին` անօգնական վիճակում։ «1-03» ծառայության կողմից նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: