Արարատի մարզում, մարտի 28-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 1-ին թաղամասում այրվում է տնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է 3 ինքնաշեն, ոչ բնակելի տնակ եւ հարակից խոտածածկ տարածքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.51-ին, մարվել` 14.30-ին:

Այրվել է երկու փայտյա տնակ`  ամբողջությամբ (6 քմ եւ 18 քմ մակերեսներով), մեկ երկաթյա տնակ` մասնակի (27 քմ) եւ 800 քմ խոտածածկ տարածք: