Մարտի 28-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին։ Մասնավորապես` Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում այրվել է մոտ 5 հա խոտ եւ 1500 քմ խաղողի այգի, Եդեսիա գյուղում` մոտ 2,5 հա, Աշտարակ-Օշական ավտոճանապարհին` 2 հա խոտածածկ տարածք:

Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին  հրդեհի տարբեր օջախներում այրվել է 1000 քմ եւ մոտ 1 հա խոտածածկ տարածք, իսկ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում` 32 քմ մակերեսով ցախանոց եւ 3 հա խոտ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: